7-ով պատշգամբ են գնացել, մահացած երեխան էլ մոր գրկին է եղել. մանրամասներ` փլուզման դեպքից

7-ով պատշգամբ են գնացել, մահացած երեխան էլ մոր գրկին է եղել. մանրամասներ` փլուզման դեպքից

Տավուշի մարզում ողբերգական փլուզման դեպքից Sputnik Արմենիային նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Համայնքի ղեկավարն ասում է' բնակիչներին զգուշացրել են, որ պատշգամբը չօգտագործեն։

 

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում գտնվող շենքը, որի փլուզման հետևանքով 3 տարեկան մի աղջիկ է մահացել, նորմալ վիճակում է եղել, սակայն պատշգամբն է վթարային եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը։

 

որ Տավուշի Հաղթանակ գյուղում երկհարկանի շենքի փլուզման հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է Նոյեմբերի ԲԿ, իսկ հիվանդանոց տանելու ճանապարհին 3-ամյա մի աղջնակն էլ մահացել է։

 

«Շենքի պատշգամբը նախատեսված է եղել հրդեհային ելումուտի համար, սակայն տեղի բնակիչները պարբերաբար օգտվել են դրանից։ Խորհրդային տարիներին շինությունը պանսիոնատ է եղել, իսկ հետո անժամկետ տրվել է փախստականներին։ Նրանց մի մասը Ռուսաստան են մեկնել, իսկ 7 ընտանիք շարունակում է բնակվել այդ շենքում: Բնակիչներին պարբերաբար զգուշացվել է, որ պատշգամբը վթարային է, չօգտվեն դրանից»,–ասաց Շարոյանը։

 

Ինչ վերաբերում է դեպքին, ապա, ըստ համայնքի ղեկավարի, հարևաններից մեկի ձայնի վրա մյուսներն իրար կանչելով դուրս են եկել պատշգամբ' 3 քմ տարածքում 8 հոգով են կանգնած եղել։ Փլուզման հետևանքով 4 ընտանիքի անդամներ են տուժել' սալջարդեր կամ էլ կոտրվածքներ ստացել։

 

«Մահացած 3 տարեկան երեխան այդ պահին մոր գրկին է եղել։ Մայրն էլ սալջարդ ու թեթև կոտրվածքներ է ստացել։ Երեխայի հայրը Ռուսաստանում է' արտագնա աշխատանքի, վաղը կգա»,–ասաց Շարոյանը։

Նա հավելեց նաև, որ հիվանդներից մեկը կոնքի շրջանում է կոտրվածք ստացել և վաղը Նոյեմբերյանի ԲԿ-ից Երևան կտեղափոխվի։ Մյուսների վիճակն ավելի լավ է։