Մեր հերոսները ինչպես են ոչնչացրել թշնամուն. բացառիկ կադրեր

Մեր հերոսները ինչպես են ոչնչացրել թշնամուն. բացառիկ կադրեր

Ադրբեջանական Տելեգրամ-ալիքները հրապարակել են երեկ' նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանցիների ոչնչացված զինտեխնիկայի կադրերը:

Հայ զինվորականների կողմից երեկ տեղի ունեցած բախումների ընթացքում ադրբեջանական զինուժի առնվազն երկու ԲՏՌ-82Ա է ոչնչացվել։

Այս կադրերում պատկերված են այդ զրահափոխադրիչները։

Նոյեմբերի 17-ին իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։