Ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական տելեգրամ ալիքներով ակտիվորեն տարածվում է հերթական ապատեղեկատվությունը, որ առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվելու։

Մեր տեղեկություններով՝ միջանցքների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից սպրդող ցանկացած հրապարակում կեղծիք է, որով փորձում են մանիպուլացնել և ապակողմնորոշել հայ հանրությանը։ Այս մասով հայկական և ռուսական կողմի նախորդիվ արված պաշտոնական պարզաբանումները շարունակում են մնալ ուժի մեջ։

Հայկական կողմն իր  դիրքորոշումներին մնացել է հավատարիմ,  իսկ դեռևս նոյեմբերի 6-ին ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ընդծված  էր նաև ՌԴ-ի դիրքորոշումը։  Ռուսաստանի ԱԳՆ-ն  տարածած հայտարարությունում կար հետևյալ ձևակերպումը՝  «ԶԼՄ-ներում տարածված այսպես կոչված  Զանգեզուրյան միջանցք», ինչը ի ցույց դրեց ՌԴ դիրքորոշումը, որ  ՌԴ-ի համար նույնպես անընդունելի են  միջանցքի մասին անգամ քննարկումները։