Քիչ առաջ Երևանում նորից կրակել են իրար վրա. մանրամասներ

Քիչ առաջ Երևանում նորից կրակել են իրար վրա. մանրամասներ

Այսօր' նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արսիտակեսյանը և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։

 

Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում, որտեղ զննություն կատարելուց հետո հայտնաբերել են ատրճանկից կրակված պարկուճ և արնանման հետքեր։

 

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժի հետաքննական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայ ստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, դեռևս ինքնությունները չպարզված անձանց ամբողջական տվյալները և նրանց ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։