Երևանում տեղի ունեցած դաժան սպանության նոր՝ բացառիկ մանրամասները. Պարուսույց Լարիսա Հակոբյանը, նրա եղբայրն ու մայրը կասկածվում են պարուսույցի սիրելիին դաժանաբար և անմարդկային սպանելու մեջ (տեսանյութ)

Երևանում տեղի ունեցած դաժան սպանության նոր՝ բացառիկ մանրամասները. Պարուսույց Լարիսա Հակոբյանը, նրա եղբայրն ու մայրը կասկածվում են պարուսույցի սիրելիին դաժանաբար և անմարդկային սպանելու մեջ (տեսանյութ)

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում տեղի ունեցած սպանությունից, թե ինչու է աղջկա եղբայրը սպանել ապագա փեսային:

 

Այսպիսով ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր նշանած աղջկա տանն է եղել եւ ընտանիքի անդամներով զրուցել են տարբեր թեմաներից: Զրույցի ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Արսեն Սիմոնյանի ապագա հարսնացուն հետաքրքրվել է, թե ով քեզ այս ժամին նամակ գրեց: Արսեն Սիմոնյանը հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը եւ առհասարակ ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել:

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, որով քաղաքացին տեղեկացրել է իրենց տան վրա դանակով հարձակման մասին:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով:

 

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից մեկը տուժողի ընկերուհին է, մյուս երկուսը՝ վերջինիս մայրն ու եղբայրը:

Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ հիշյալ 36-ամյա տղամարդուն խմբի կողմից դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու կասկածանքով:

 

Mediaroom.am-ի տեղեկություններով սպանության մեջ կասկածվող ընկերուհին հանրությանը հայտնի պարուսույց, պարուհի Լարիսա Հակոբյանն է, ձերբակալված է նաև նրա եղբայր Մոնթե Հակոբյանը և մայրը: