Շատ ցավալի լուր. մեր լույս աղջիկը մահացավ

Շատ ցավալի լուր. մեր լույս աղջիկը մահացավ

Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է.

 

Շատ ցավալի լուր

 

Մեր սիրելի ու տաղանդավոր Կարինան լքեց մեզ, գնաց դեպի հավերժություն:

 

Մոտ երկու տարի առաջ բժիշկները երեխայի մոտ հայտնաբերել էին սուր միելոբլաստային լեյկոզ: Այս տարվա սկզբին Կարինայի ոսկրածուծի փոխպատվաստման համար կազմակերպեցինք հանրային դրամահավաք, անհրաժեշտ գումարը հավաքվեց, սակայն բժիշկներին ցավոք չհաջողվեց երեխայի վիճակը բավարար չափով կայունացնել, որպեսզի հնարավորություն լինի կատարել այդքան կարևոր ոսկրածուծի փոխպատվաստումը: Շնորհակալ ենք Արյունաբանական կենտրոնի բժիշկներին, նրանք արեցին անհնարինը, բայց ցավոք հիվանդությունը տեղի չտվեց: Կարինայի վիճակը կտրուկ վատացավ կովիդի հետևանքով, հաշված օրերի ընթացքում երեխան լքեց մեզ:

 

Աստված հոգին միշտ լույսերի մեջ պահի: Այս ամիսների ընթացքում համոզվեցի, որ Կարինան ուներ օրինակելի ծնողներ, և նրանք նույնպես արեցին անհնարինը, անսահման համբերություն եմ մաղթում:

Ամուր առողջություն մեր բոլոր երեխաներին:

 

Հ.Գ. Դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը (բացառությամբ մի քանի խոշոր նվիրատվությունների, որոնք հետ են վերադարձվել) հայրիկի հետ միասին որոշել ենք ուղղել քաղցկեղ ունեցող երեխայի/ների և Հայաստանում մանկական քաղցկեղի դեմ պայքարին միտված մի քանի կարևոր ծրագրերի ֆինանսավորմանը՝ ի հիշատակ մեր հրաշք ու տաղանդավոր աղջկա: Վերջինիս վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք մոտ ապագայում: