Կապանի հատվածում, կամ որևիցե այլ տեղ հայկական կողմը ոչ մի ստրատեգիական բարձունք չի հանձնել.

Կապանի հատվածում, կամ որևիցե այլ տեղ հայկական կողմը ոչ մի ստրատեգիական բարձունք չի հանձնել.

 

Կապանի հատվածում, կամ որևիցե այլ տեղ հայկական կողմը ոչ մի ստրատեգիական բարձունք չի հանձնել: Այդ մասին InfoPort.am-ին հայտնեցին Սահմանապահ զորքերում իր աղբյուրները' հերքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի տարածած այն հայտարարությունը, ըստ որի հայկական կողմը Կապանի հատվածում ստրատեգիական բարձունք է հանձնել' խոսքը Փելասարի մասին է:

 

Ինչպես պարզաբանեցին մեր աղբյուրները, դիրքը եղել և մնում է հայկական կողմինը, սակայն Փիլասարի ճանապարհից օգտվում էին համ ադրբեջանական, համ հայկական կողմերը, հիմա ռուսական կողմի միջնորդությամբ փորձում են մշակել այնպիսի ուղի, որ հայկական և ադրբեջանական կողմերը առանձին ճանապարհներից օգտվեն: «Այսօր արդեն սկսվել են եռակողմ համապատասխան քննարկումներ այդ հարցի շուրջ' Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Վաղը քննարկումները ևս կշարունակվեն»,- պարզաբանեց մեր աղբյուրը: