Ոստիկանապետի նոր հրամանները. համակարգում փոփոխություններ են եղել

Ոստիկանապետի նոր հրամանները. համակարգում փոփոխություններ են եղել

ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանության բարձրագույն սպայական կազմում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Սարիբեկ Ռոստոմյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Վարդան Խաչատուրյանը ազատվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ:

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կարեն Գևորգյանը ազատվել է ոստիկա

նության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:

 

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Հովիկ Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից:

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Նավասարդյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից:

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Զորիկ Ավդիշոևը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արտակ Ասատրյանն ազատվել է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Իգոր Մեսրոպյանը նշանակվել է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պե, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Գավառի բաժնի պետի պաշտոնից: