Սուքիասյանը  հնարավորության նոր դուռ է ցույց տալիս

Սուքիասյանը հնարավորության նոր դուռ է ցույց տալիս

Politik.am-ը գրում է․

 

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո կարևոր է, որպեսզի Հայաստանի տնտեսվարողները առավել մեծ ջանքեր ներդնեն, որպեսզի երկրի տնտեսությունը կարողանա ադեկվատ արձագանքել առկա մարտահրավերներին։

Առաջին հայացիք անլուծելի խնդիր է, քանի որ Հայաստանի հնարավորությունները սահմանփակ են, իսկ շուկան փոքր։ Սակայն սա միայն առաջին հայացքից է այդպես։ Իրականում ԵԱՏՄ-ն Հայաստանի նման երկրի համար անսահմանափակ հնարավորություններ է առաջարկում։

 

Օրերս ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցույց տվեց  հնարավորության այն դուռը, որը կարող է  անշրջելի փոխել Հայաստանի տնտեսական զարգացման տեմպը։ Խոսքը ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին մասնակցելու հնարավորության մասին է։

Ինչպես նկատել է պատգամավորը ԵԱՏՄ անդամ երկրներում պետական գնումների ընդհանուր ծավալը կազմել է 135 միլիարդ դոլար, միայն Ռուսաստանի պետական գնումները 115 միլիարդ դոլար են ։

Սուքիասյանը նաև նկատել է, որ Հայաստանի տնտեսվարողները աննշան մասնակցություն են ունենում այդ  գնումների մրցույթներին․«Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության ծավալները Ռուսաստանի դաշնության պետական գնումներին շատ փոքր են: 2019 թվականին Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից հաղթող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն՝ 230 հազար դոլարի պետական գնման պայմանագրով, իսկ 2020 թվականին՝ տասը կազմակերպություն՝ 110 հազար դոլարի պետական գնման պայմանագրով»,-գրել է պատգամավորը։

Հայաստանը նույնիսկ ԽՍՀՄ տարիներին տարբերվել է մյուս սոցիալիստական պետություններից իր մտավոր կարողությամբ և հիմա հնարավորություն ունի օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Հիմա իրականում Հայաստանցի գործարարները իրավունք չունեն բողոքել շուկայի փոքր լինելուց, քանի որ այն իրականում փոքր չէ։ Ինչպես տեսանք, միայն պետական գնումների մասով առկա  է 135 մլրդ դոլարանոց շուկա։ Հայկական ընկերությունները պետք է առավել ակտիվ լինեն, ուսումնասիրեն, թե ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինները ինչ ապրանքներով և ծառայություններով են հետաքրքրված, և որ ամենակարևորն է՝ հայ գործարարները պետք է գնահատեն իրենց հանրավարությունները ու հստակ պատկերացում ունենան, թե ինչ կարող են առաջարկել ԵԱՏՄ անդամ պետություններին։ Երբ այս մոտեցումը լինի, ապա շատ մեծ դուռ է բացվելու մեր տնտեսության համար։

 

Պետք է նկատել, որ այս մասին Խաչատուր Սուքիասյանը խոսել է նաև Ազգային Ժողովում ու նաև բարձարացրել է այս ուղղությամբ տնտեսվարողներին աջակցող պետական կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցը։ Եթե այս կոմպոնենտն էլ հստակ գծված սխեմայով աշխատի, ապա շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի վերըհիշատակված միլիարդավոր դոլարների մի մասը բերել դեպի Հայաստան և նոր շունչ տալ մեր տնտեսությանը։