Արտակարգ դեպք Հայաստանում. զինված կինը «մառոզ է» արել

Արտակարգ դեպք Հայաստանում. զինված կինը «մառոզ է» արել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին։  Այդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 31 հասցեում գործող «Ալֆա ֆարմ» դեղատուն և աշխատակցուհու՝ 22-ամյա Աշխեն Դ-ին նկատմամբ կատարել ավազակային հարձակում։ Վերջինս դանակի սպառնալիքով Աշխեն Գ-ից, ով նշված դեղատանն աշխատում է դեղագետ, պահանջել է, որպեսզի դրամարկղի մեջ եղած ողջ գումարը տա իրեն։  Դիմակավորված կինը դեղատնից հափշտակել է մոտ 159 հազար դրամ։  Դեպքի վար է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը։ Մինչ քննիչներն ու ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, ժամը 20։00-ի սահմաններում հերթական ահազանգն է ստացվում՝ այս անգամ 60-ամյա Մարինե Գ-ից, ով հայտնել է, որ բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալֆա ֆարմ» դեղատուն, որտեղ դանակի սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել է 57 հազար դրամ և հեռացել։  Ոստիկանների ու քննիչների հերթապահ խումբը այս անգամ ժամանել է նշված վայր։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ խորհրդավոր կնոջն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարինե Գ-ն աշխատում է «Ալֆա ֆարմ» դեղատանը՝ որպես վարիչ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/10/15/1198316/