Իրանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

Իրանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

 

Արտաշես Թումանյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: