Հավատացեք, եթե նման մտադրություն լիներ, շատ ու շատ այլ տարբերակներ կային

Հավատացեք, եթե նման մտադրություն լիներ, շատ ու շատ այլ տարբերակներ կային

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Չեմ հասկանում, թե հայերով ինչի ենք կարծում, որ ուզում են պատվաստանյութերով մարդկանց զտում անել, թվաքանակ կրճատել կամ էլ հայու գեն վերացնել։

 

Հավատացեք, եթե նման մտադրություն լիներ, շատ ու շատ այլ տարբերակներ կային, որոնցով կարելի էր մարդկանց թվաքանակ կրճատել. օրինակ, ջրի մեջ հեղուկ չիպեր լցնեին, և ծորակից հոսող ջուրը դառնար մարդկանց թվաքանակ կրճատելու գործիք։ Կամ փոշի չիպերով թխեին հայկական անուշաբույր լավաշ, որի ուտողները 69 ժամ անց կունենային հայկական գենի կորուստ։ Կամ էլ հայերի կողմից կիրառվող թուրքական հագուստեղենը կարվեր հատուկ գենամոռացման թելերով, որոնք հպվելով մեր մարմնին կջնջեին մեր պատմական հիշողությունը։

 

Դե չասեմ օդակաթիլային ճանապարհի արդյունավետության մասին, երբ կարելի էր ուղղաթիռներով «Հայու գենի ոչնչացման» (ՀԳՈ 21) փոշի շաղ տալ կամ էլ «Հայու գենի մոռացման» (ՀԳՄ 21) կաթիլներ արտանետել։