ԱԱԾ-ն մտել է Գ․ Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկա․ հայտնաբերել են այն, ինչի մաին զայրացավ վարչապետն ու օրեր առաջ հրահանգ տվեց

ԱԱԾ-ն մտել է Գ․ Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկա․ հայտնաբերել են այն, ինչի մաին զայրացավ վարչապետն ու օրեր առաջ հրահանգ տվեց

«Հրապարակ»-ը գրում է․

Մեր տեղեկություններով' Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում եւ հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ։ Նույն այդ տեղեկություններով' կան բերման ենթարկված անձինք։

Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արտակ Ջումայանը, որն այժմ առողջապահության փոխնախարարն է, հաստատեց մեր լուրը ԱԱԾ-ի կողմից գործողություններ անելու վերաբերյալ' նշելով, որ դա վարչապետի հրամանն է։

Ինչ վերաբերում է կեղծ տեղեկանքներ գտնելուն եւ անձանց բերման ենթարկելուն' ասաց, որ վստահում է իրավապահներին։