Դիմակավորված ոստիկանները Հայաստանից փախնելուց բռնել են Դիանա Դարբինյանին դաժանաբար սպանած տականքին. հայտնի է, թե ով է մարդասպանը և ինչու է սպանել. նոր՝ սահմռկեցուցիչ մանրամասներ

Դիմակավորված ոստիկանները Հայաստանից փախնելուց բռնել են Դիանա Դարբինյանին դաժանաբար սպանած տականքին. հայտնի է, թե ով է մարդասպանը և ինչու է սպանել. նոր՝ սահմռկեցուցիչ մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, ինչի արդյունքում Հայաստանի սահմանը լքելիս Բավրայի անցակետում վնասազերծել են Երևանի բնակիչ, 29-ամյա Լևոն Սահակյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր՝ սեպտեմբերի 28-ին,  «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով սպանություն և սպանության փորձ կատարելու մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  պարզվել էր, որ սեպտեմբերի 28-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն է, իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

 

 

Ոստիկաններն ու քննիչներն  պարզել էին սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է։  Պարզվել էր նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել էր նաև ծեծկռտուքի։ Քննիչի հանձնարարականով Land Rover-ը տեղափոխվել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։