Ժամեր առաջ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Ժամեր առաջ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները:

 

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: