Նիկոլ Փաշինյանի կոչը

Նիկոլ Փաշինյանի կոչը

«Մենք հստակ պատկերացում ունենք, որ երկիրը պատվաստանյութերի դեֆիցիտ պիտի չունենա»,- այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Եվ առողջապահության նախարարությունը պայմանավորվածությունները ձեռք է բերել, որպեսզի մենք բնականոն այս ուղղությամբ աշխատենք: Այնպես որ՝ մեր հայրենակիցներին կոչ եմ անում, որ բոլորը պատվաստվեն, որովհետև դա շատ կարևոր է մեր երկրում համաճարակային իրավիճակը հսկողության տակ պահելու համար, առողջապահական համակարգը լրացուցիչ չծանրաբեռնելու և իհարկե մեր երկրի տնտեսական բնականոն կյանքը շարունակելու համար»,- ասաց Փաշինյանը:

 

Վարչապետը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները և նշեց, որ մեկ չափաբաժին պատվաստումը լիարժեք պատվաստում չի համարվում: