Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի, թե ծախս չանի. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի, թե ծախս չանի. Նիկոլ Փաշինյան

«Այս ուղղությամբ մենք որոշակի իրավական կարգավորումներ ենք արել»,- այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, որով պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնել և ներկայացնել աշխատանքի ներկայանալու մասին;

Վարչապետն ասաց, որ այս թեմայի շուրջ քննարկումները շատ են:

 

«Անկեղծ ասած՝ զարմացած եմ, որ հարցադրում է արվում' ինչպես կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար ամենևին լրացուցիչ ֆինանսկան ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսը անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն: Պետությունը, կառավարությունը հոգում է, որ այդ բոլոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի, թե ծախս չանի»,- ասաց Փաշինյանը: