«Հայկ Մարությանը ամիսներ շարունակ ի վիճակի չէ լուծել մի տարրական հարց…». Օրբելի 63/1 շենքի բնակիչների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

«Հայկ Մարությանը ամիսներ շարունակ ի վիճակի չէ լուծել մի տարրական հարց…». Օրբելի 63/1 շենքի բնակիչների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Հայկ Մարությանը ամիսներ շարունակ ի վիճակի չէ լուծել մի տարրական հարց՝ ակադեմիկոսների բարձրահարկ շենքի չաշխատող վերելակի խնդիրը. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

 

Հարգելի պարոն Փաշինյան,

 

Կրկին Ձեզ են դիմում Երևանի Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։

 

9 հարկանի շենքի վերելակը պարբերաբար չի աշխատում (վերջին խափանումն այժմ արդեն մեկ շաբաթ է տևում), քաղաքապետարանը ու նրան ենթակա մարմինները հավուր պատշաճի հիմնանորոգելու փոխարեն զբաղվում են էժանագին մանիպուլյացիաներով, քաղաքապետարանի տեղեկատվական վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը մայիս ամսին լրագրողներին ցինիկաբար ստում էր, թե վերելակը չի աշխատում օր-օրուկես, մինչդեռ շենքում բնակվող վաստակաշատ, թեև արդեն ծեր մարդիկ այս տարի ամիսներով զրկված էին (հիմա էլ զրկված են) տնից դուրս գալու տարրական հնարավորությունից։

 

Արձանագրելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապացուցել է, որ տակավին ի վիճակի չէ լուծել այս տարրական խնդիրը, դիմում ենք ձեր անմիջական աջակցությանը և կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը։

 

Հարգանքով՝

Օրբելի 63/1 շենքի բնակիչներ