Սա կինո չէ. սա քիչ առաջ տեղի ունեցած սարսափելի վթարի կադրն է. նոր մանրամասներ

Սա կինո չէ. սա քիչ առաջ տեղի ունեցած սարսափելի վթարի կադրն է. նոր մանրամասներ

Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Վայոց  Ձորի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝  ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում  Hyundai Galloper մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գահավիժել է անդունդը և կան կասկածներ, որ հնարավոր է, տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ լինեն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Վայքի  թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին  դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի,  դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:  Փրկարարներն ու ոստիկանները  Վայքի հիվանդանոցի բժիշկների հետ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ տղամարդու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի  գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մահացածը Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Սեդրակ Մարտիրոսյանն էր, ում  երեկվանից  հարազատները որոնում  էին: