Վախենում էի, որ եղբայրս կկտրի որդուս գլուխը. ամբողջ ճշմարտությունը Շանել Սյուզիի՝ մայրական իրավունքներից զրկվելու ու ողբերգության մասին

Վախենում էի, որ եղբայրս կկտրի որդուս գլուխը. ամբողջ ճշմարտությունը Շանել Սյուզիի՝ մայրական իրավունքներից զրկվելու ու ողբերգության մասին

Starnews-ն արդեն տեղեկացրել է Շանել Սյուզիի կյանքում տեղի ունեցած ողբերգության մասին:

 

Տարիներ առաջ Սյուզին ամուսնացել էր, սակայն ըստ նրա՝ ինքը երբեք էլ երջանիկ չի եղել անձնական կյանքում, նա իր սիրելի տղամարդուն զգուշացնում էր, որ դավաճանության դեպքում չի կարող նրա կողքին մնալ:

Սյուզի խոսքով՝ դավաճանությունը սպանել էր իր սերը: Նա ասել էր ամուսնուն, որ չի ների նրան, սակայն ամուսինը, միեւնույն է, դավաճանել էր իրեն: Սյուզին հղի էր, պատրաստվում էր դուստր ունենալ, սակայն կորցրել էր երեխային.

 

«Կորցրի դաժան ու սարսափելի ձեւով, մեկ տարի հաշմանդամ դարձա: Մեքենան հարվածել էր ինձ, դա էլ եղավ վիժման պատճառը: Աչքերս բացեցի ու հասկացա, որ չկա էլ ոչ մի երջանկություն: Մեկ տարի լացում էի եւ երեխայի, եւ ոտքիս համար»:

Սակայն սա միակ ողբերգությունը չի, որ տեղի է ունեցել Սյուզիի կյանքում:

Նախքան դա նա որդի էր ունեցել: Սյուզին որդուն ունեցել էր այն տղամարդուց, ում հետ նշանադրված էր.

 

«Մեծ եղբայրս հաճախակի խմում է եւ վիճում բոլորիս հետ: Վախեցա այն բանից, որ եղբայրս կարող էր մեկ օր որդուս գլուխը կտրել, եթե տանը չլինեմ: Այդ պատճառով էլ հրաժարվեցի մայրական իրավունքներիցս, սակայն ոչ պաշտոնապես»:

Սյուզի խոսքով՝ ինքը թաքցրել է, որ որդի ունի, որեւէ մեկն իրենից բացի չի տեսել երեխային: Երկար տարիներ շփում չունենալուց հետո Սյուզին շփվում է տղայի հետ: