ՀՀ ոստիկանության պետը նոր հրամաններ է ստորագրել.մանրամասներ

ՀՀ ոստիկանության պետը նոր հրամաններ է ստորագրել.մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար է նշանակվել Արման Սուքիասյանը։

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ա. Սուքիասյանն ազատվել է նույն վաշտի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Գարիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար։ 

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը ստացել է ոստիկանության փոխգնդապետի կոչում։