Որ փողոցներն են փակ լինելու սեպտեմբերի 21-ին.հայտարարություն

Որ փողոցներն են փակ լինելու սեպտեմբերի 21-ին.հայտարարություն

Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ինէ ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարի նաև սեպտեմբերի 21-ին:

«Ժամը 15:00-ից մինչև միջոցառման ավարտը փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները. Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից»։

Ժամը 20:00-ից կսահմանափակվի նաև քաղաքացիների ելումուտը Վարդանանց փողոցի 2-ից 16, 16/1, 16/2, 5-ից 11 հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67, 58-ից 70 հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա, 4 և 6 հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 համար շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։

Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։

Ոստիկանությունը խնդրում և հորդորում է քաղաքացիներին վերոնշյալ օրերին և ժամերին ավտոմեքենաները նախապես դուրս բերել նշված տարածքներից։

ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր, որոնց ընթացքում կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ փողոցներում։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն փակ կլինի Գայի փողոտան՝ Գայի պողատա-Գյուլիքևխյան փողոց խաչմերուկից Գայի պողոտա-Թոթովենց-Նանսենի փողոցների խաչմերուկ։

Ժամը 14-00-15:00-ն՝ Գարեգին Նժդեհի փողոցը՝ Գարեգին Նժդեհ-Մայիսի 9 փողողների խաչմերուկից Գարեգին Նժդեհի հրապարակ։

Ժամը 14։30-15։30-ը Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ։

Ժամը 14-00-15:00-ն՝ Տիգրան Պետրոսյան փողոցը՝ Տիգրան Պետրոսյան-Սասնա Ծռեր խաչմերուկից։

Ժամը 14-00-15:00-ն՝ Ազատության պողոտան՝ Լամբադայի կամուրջից Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկ։

Ժամը 14-00-15:00-ն՝ Էրեբունու փողոցը՝ Էրեբունու հրապարակից Էրեբունու-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկ։