Մանրամասներ 3-րդ աստիճանի այրվածք ստացած 5 ամյա երեխայից

Մանրամասներ 3-րդ աստիճանի այրվածք ստացած 5 ամյա երեխայից

5 ամյա երեխան 3-րդ աստիճանի այրվածքից հետո դուրս է գրվել «Շենգավիթ» ԲԿ-ից։

 

Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։

«Շենգավիթ» ԲԿ-ի Մանկական, նորածնային վիրաբուժական բաժանմունք է ընդունվել 5 տարեկան տղա երեխա՝ կրծքավանդակի առաջային աջ մակերեսի, աջ թուլակողի, էպիգաստրալ շրջանների թերմիկ այրվածքով՝ 2-րդ, 3-րդ աստիճանի, ինֆեկցված վերքով:

 

«Շենգավիթ» ԲԿ-ի Մանկական, նորածնային վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանի և մանկական վիրաբույժ Սամվել Մարտիկյանի կողմից իրականացվել է ինֆուզիոն, դետոքսիկացիոն թերապիա, հակաբորբոքային, հակաբիոտիկային բուժում, սիմպտոմատիկ բուժում, այրվածքային մակերեսի մշակումներ:

 

Բժիշկների պրոֆեսիոնալ, թիմային աշխատանքի, երկարատև բուժման արդյունքում երեխայի մաշկի այրվածքային մակերեսը վերականգնվել է ամբողջությամբ:

 

Բուժումներից հետո երեխան դուրս է գրվել հիվանդանոցից' լիովին կազդուրված:

 

Հ.գ. կլինիկական դեպքի լուսանկարները այրվածքի առաջին փուլից մինչ լավացում կարող եք տեսնել քոմենթում։

Երեխայի լուսանկարը հրապարակված է ծնողների թույլտվությամբ»։