ԿԸՀ-ն տեղեկացնում է

ԿԸՀ-ն տեղեկացնում է

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:

 

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։

 

Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։

 

Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 14-ին։