Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը այսօր ժամանել է Երեւան։ Այդ մասին Araratnews.am -ը տեղեկացավ երգչի Instagram-յան էջից։
Օդանավակայանում Կիրկորովին դիմավորել է «Նոր ալիք» մրցույթի հաղթող Սարո Գեւորգյանը։
«Սարո Գեւորգյան, դու Հայաստանի ազգային հերոսն ես», - ասաց Կիրկորովը Սարոյին։
Կիրկորովը մրցույթի ժյուրիի կազմում էր, եւ մրցութային բոլոր օրերին Հայաստանի ներկայացուցչին ամենաբարձր միավորներն էր տալիս։