Հովսեփ Բեդևյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Հովսեփ Բեդևյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Հովսեփ Բեդևյանը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։  107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, քվեաթերթիկներից մեկը անվավեր է ճանաչվել։ 80 պատգամավոր կողմ է քվեարկել Հովսեփ Բեդևյանի թեկնածության օգտին։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։