Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ն ներկայացրել է սեպտեմբերի 14-19-ի եղանակը։

Ըստ այդմ՝


մայրաքաղաքում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամենաբարձր ջերմաստիճանը կդիտվի սեպտեմբերի 15-ի ցերեկը՝ 34 C, ամենացածը՝ 28 C։

 

Մարզերում սեպտեմբերի 17-ին և 18-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-ին, 16-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: