Երբ ես ներկայացրեցի անկախության օրվա միջոցառման մանրամասները, զոհված զինվորի մայրը հավանեց այն.վարչապետի օգնականի գրառումը

Երբ ես ներկայացրեցի անկախության օրվա միջոցառման մանրամասները, զոհված զինվորի մայրը հավանեց այն.վարչապետի օգնականի գրառումը

Երեկ, Կառավարության շենքի դիմաց, զոհված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ: Մոտեցա նրան, բայց նա շատ բարկացած էր և ինձ չէր լսում: Կարճ ժամանակ անց խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք: Աշխատասենյակում տիկնոջը ներկայացրեցի անկախության օրվան նվիրված միջոցառումների բովանդակությունը' գրաֆիկական պատկերներով, զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիրը, սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով իրականացվելիք կատարումների ցանկը և այլն: Մայրիկը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակությամբ պլանավորելու համար: Ասաց, որ շատ էր բարկացել, երբ լսել էր, որ ուրախ տոնախմբություն է նախատեսված: Ես նրան հրավիրեցի ներկա գտնվել միջոցառմանը, որտեղ զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված: Մենք ջերմ ողջագուրվեցինք, ես ասացի, որ խոնարհվում եմ իր և բոլոր մյուս հերոսների ծնողների առաջ: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ կապի մեջ լինենք: