Անցկացվում են ռուս-բելառուսական զորավարժություններ. մասնակցում են նաև զինվորականներ ՀՀ-ից

Անցկացվում են ռուս-բելառուսական զորավարժություններ. մասնակցում են նաև զինվորականներ ՀՀ-ից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Նիժեգորոդսկի մարզ, որտեղ անցկացվում են «Запад-2021» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները:

 

Ինչպես տեղեկացնում է Իզվեստիա-ն՝ մանևրներում ընդգրկված են նաև զինվորականներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից և Հնդկաստանից:

 

Զորավարժությունների հիմնական փուլի շրջանակներում նախատեսվում է մշակել ռուս և օտարերկրյա զինվորական ստորաբաժանումների փոխգործակցությունը:

 

Նշվում է նաև, որ զորավարժություններին մասնակցում է շուրջ 200 հազար զինծառայող, զորքերը մարզվում են Բելառուսի և Ռուսաստանի զորավարժարաններում, Բալթիկ ծովում: