Քոչարյանը ծանր վիճակում է․ ինչ է պատահել նրան

Քոչարյանը ծանր վիճակում է․ ինչ է պատահել նրան

Medianews—ը գրում է.

 

 

Հայաստանում և ոչ ոքի համար նորություն չէ, որ իր պաշտոնավարման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խաղացել է հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ: Քոչարյանի անվան հետ են կապվում նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկահարույց և սարսափելի սպանություններն ու ահաբեկչություննները, ինչպիսիք են Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը:

Իսկ պետության հաշվին Ռոբերտ Քոչարյանի դիզած միլիոնների, եթե ոչ միլիարդների մասին լեգենդներ են շրջանառվում, թե ինչպես Արցախից ծակ վերնաշապիկով Հայաստան ժամանած Քոչարյանը ընդամենը մի քանի տարվա ընթացքում դարձավ միլիարդատեր:

Հայաստանում հասարակության գերակշիռ մասը ուզում է տեսնել Քոչարյանին ճաղերի հետևում, իսկ ոմանք, անգամ պատրաստ են հաշվեհարդար լինել Քոչարյանի հետ: Եվ հենց սրա վախն է, որ ներսից կրծում է Քոչարյանին ու նրա ընտանիքին:

Ի դեպ, MediaNews-ին վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Քոչարյանների ընտանիքը վերջերս սկսել է մտահոգվել իրենց անվտանգության մասին։ Քոչարյանները աշխատանքից ազատել են իրենց առանձնատան գրեթե բոլոր աշխատողներին, ովքեր կապ ունեն խոհանոցի և լվացքատան հետ։ Թերևս վախ կա, որ կլինի թունավորման փորձ։

Նկատենք, որ ըտրությունների ժամանակ էլ Քոչարյանն ու իր որդին միլիոնավոր դոլարների վնաս են տվել իրենց իսկ աջակիցներին, չեն վճարել նրանց ծառայությունների դիմաց: Առաջիկայում նոր մանրամասներ կհայտնենք, թե ում են «քցել» Քոչարյանները: