Ավտովթար Հայաստանում . 2 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար Հայաստանում . 2 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են Դրախտիկ գյուղի բնակիչ, 79-ամյա Վոլոդյա Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Ձորավանք գյուղի բնակիչ, 33-ամյա  Սամվել Դադյանի վարած  ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Աննա Դադյանն ու Ձորավանք գյուղի բնակիչ, 3-ամյա Վլադիմիր Դադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Վաչագան Ոսկանյանի գլխավորութամբ:

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ: Հետաքննիչ Բ. Սարիբեկյանի հանձանարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի