Քաջարանի բանտարկված քաղաքապետի մասով վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց. ինչ է լինելու

Քաջարանի բանտարկված քաղաքապետի մասով վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց. ինչ է լինելու

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։

Հիշեցնենք, որ երեկ դատավորը մերժել էր պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո պաշտպանները լքել էին դատարանի դահլիճը:

 

Փաստացի Մանվել Փարամազյանը շարունակելու է մնալ կալանքի տակ: