Քրեակատարողական հիմնարկում աղբի միջից հայտնաբերվել է թմրամիջոց

Քրեակատարողական հիմնարկում աղբի միջից հայտնաբերվել է թմրամիջոց

Հուլիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացված հերթական աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացից հետո՝ ժամը 17:30-ի սահմաններում, հիմնարկի կալանավորված անձ Ս. Ե.-ն հիմնարկի ծառայողին հայտնել է, որ աղբի մեջ սխալմամբ նետել է կարևոր հեռախոսահամարներ և բանկային հաշվեհամարներ, որոնք գտնվում էին «CAMEL» ապրանքանիշի ծխախոտատուփի մեջ՝ խնդրելով գտնել այն և վերադարձնել իրեն:

 

Վերջինիս պահվածքը կասկած է առաջացրել ծառայողների մոտ, և նրանք զննության են ենթարկել նրա խցից դուրս բերված աղբը:

 

Զննությամբ «CAMEL» ապրանքանիշի ծխախոտատուփի միջից հայտնաբերվել են միայն մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,03 և 1,23 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ:


Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: