Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 26-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան' երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե)»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ռուբեն ԽԱՐԱԶՅԱՆԻՆ նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան' երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ)»:

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Օտտավա)»:

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Բրազիլիա)»: