Օրենքը վաղվանից կգործի․ խոշոր տուգանքներ են սահմանվել՝ մինչև 20 միլիոն դրամ

Օրենքը վաղվանից կգործի․ խոշոր տուգանքներ են սահմանվել՝ մինչև 20 միլիոն դրամ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենք է ընդունվել հուլիսի 1-ին։ Փոփոխության համաձայն օրենսգիրքը լրացվել է 44.3-րդ հոդվածով, որի համաձայն արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելու համար տուգանք է սահմանվել։

 

Օրենքն ուժի մեջ է մտնում հուլիսի 25-ին։

 

Իրավաբան․net-ը ներկայացնում է սահմանված տուգանքները․

 

1. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 5․000․000-10․000․000 դրամի չափով։

 

2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելը' առաջացնում է տուգանքի նշանակում'10․000․000 դրամի չափով։

 

3. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 20․000․000 դրամի չափով։

 

4. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 10․000․000 դրամի չափով։

 

5. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքները խոչընդոտելը կամ օրինական պահանջները չկատարելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 10․000․000 դրամի չափով։