ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի արտաքին գերատեսչության 28-ամյակի առթիվ

ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի արտաքին գերատեսչության 28-ամյակի առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել Արցախի ԱԳՆ 28-ամյակի առթիվ:

 

«Ջերմորեն շնորհավորում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին՝ գերատեսչության հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ:
Այս  տարիների ընթացքում մեր երկու կառույցների միջև ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն՝ հանուն հայ ժողովրդի միասնականության և համահայկական նպատակների իրագործման»,- ասված է ուղերձում: