Բոլոր հոսպիտալացվածները դուրս են գրվել. ԱՆ

Բոլոր հոսպիտալացվածները դուրս են գրվել. ԱՆ

Հուլիսի 21-ին' ժամը 20։30֊ի սահմաններում, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի «Հ.Մանուկներ» առողջության կենտրոնում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։

 

Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության։

 

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված անձինք և ևս 4 հոգի, որոնք ստացել են ամբուլատոր բուժում, ունեն նմանատիպ գանգատներ, նույն օրը' ժամը 14։00֊ի սահմաններում կերել են միևնույն սննդի կետից գնված տավարի քաբաբ, և ժամը 19։00-ի սահմաններում բոլորի մոտ առաջացել է փսխում և լուծ։

Ներկայումս հոսպիտալացված բոլոր անձինք դուրս են գրվել։

 

Լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել է ինչպես սննդամթերքի նմուշառում, այնպես էլ վերցվել են կենսանմուշներ։ Հետազոտություններն ընթացքի մեջ են։