Հերթով նոր գործեր են բացահայտվում. Քաջարանի քաղաքապետի ստորագույն հանցանքը, որը նրա արարքներից միայն մեկն է. Ահա թե ինչ է արել խեղճ մարդուն

Հերթով նոր գործեր են բացահայտվում. Քաջարանի քաղաքապետի ստորագույն հանցանքը, որը նրա արարքներից միայն մեկն է. Ահա թե ինչ է արել խեղճ մարդուն

Քաջարան  համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դեմ նախկինում  հարուցված քրեական գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է, հայտնում է Aravot.am-ը:  

 

Հերթական դատական նիստը նշանակվել է վաղը՝ հուլիսի 19-ին, դատարանի Գորիսի նստավայրում։ Առաջին նիստը հունիսի 14-ին էր, բայց հետաձգվեց  պաշտպաններից մեկի դիմումի հիմքով։ Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առևանգումը: Քաջարանի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը)։ Բացի Մանվել Փարամազյանից, այս քրգործով կա եւս 4 ամբաստանյալ՝ Լեւոն Համբարձումյան, Խորեն Միրզոյան, Բաբկեն Համբարձումյան եւ Մարատ Ստեփանյան։ Մանրամասները՝ Aravot.am-ում: