Սաղ ընկերներին բանտարկեց, ինքը թռավ Հայաստանից հանգստանալու․ մանրամասներ․ թող իրա ընկերներն իմանան

Սաղ ընկերներին բանտարկեց, ինքը թռավ Հայաստանից հանգստանալու․ մանրամասներ․ թող իրա ընկերներն իմանան

Ըստ մեր հավաստի աղբյուրների Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն երեկ մեկնել է Հայաստանից։ Ինչպես հայտնում է մեր աղբյուրը Վահե Հակոբյանը մեկնել է Օդեսա հանգստանալու։

Թվում է, թե արտասովոր բան չկա, բայց առնվազն զավեշտալի է, երբ իրար հերթ չտալով բերման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի անդամները, նրանցից ոմանք կալանավորվում են, ոմանք ձերբակալվում, շատերին մեղադրանք Է առաջադրվում, իսկ Վահե Հակոբյանը մեղմ ասած խաչ քաշելով բոլորի վրա մեկնում է իբրև թե հանգստանալու։ Այս օրերին ուժայինների կողմից բերման են ենթարկվել Վահե Հակոբյանի բազմաթիվ մտերիմներ, իսկ երեկ բերման է ենթարկվել Վահե Հակոբյանի կնոջ քույրը, բայց անգամ դա չխանգարեց, որ բոլորին «փուռը տալով» Վահե Հակոբյանը մեկնի երկրից ու ամենակարևորը՝ սեփական հաճույքների համար։