Թավիշը վերջացել է. Ոստիկանությունը 16 հոգու տարավ

Թավիշը վերջացել է. Ոստիկանությունը 16 հոգու տարավ

Կառավարության մոտից այսօր' հուլիսի 17-ին, ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 16 քաղաքացի:  Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց  ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

 

«Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն վարչական իրավախախտման  182-րդ հոդվածի պահանջները չկատարելու համար' ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,-ասաց նա:

 

Նշենք, որ այսօր առավոտից ուժեղացված հսկողություն են կատարում ոստիկանության ծառայողները ՀՀ Կառավարության շենքի մոտ: Բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին, նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ  և Տարոն Ղազարյանին, Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին, ովքեր փորձել են խաղաղ ակցիա անցկացնել: