Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Արարատի փոխմարզպետներ են նշանակվել։

 

Որոշումներում մասնավորապես ասվում է․

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»։

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»: