Վեոլիա ջուրը հայտարարություն է տարածել

Վեոլիա ջուրը հայտարարություն է տարածել

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

 

«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի այն մասին, որ ջրամատակարարման ներկայիս խնդիրները պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ունեցած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտքով, հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:

 

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն բարձր է գնահատում իր գործարար համբավը և հարգում է իր գործընկերներին, հետևաբար, կանոնավոր վճարում է մատուցված ապրանքների ու ծառայությունների դիմաց և որևէ պարտք չունի:

 

ԵՎ մեկ անգամ հայտնում ենք, որ խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է, կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների հետ, որի պատճառով առաջանում են ընդհատումներ համակարգի պոմպակայանների աշխատանքում ու խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը: Հորդորում ենք լրատվամիջոցներին նմանօրինակ լուրերը հրապարակելուց առաջ ճշտել ընկերության Հանրային կապերի բաժնում»: