Բարեկամ, ասա՝ դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ «ուռոդ» ես ասում․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Յուրի Խաչատուրովին

Բարեկամ, ասա՝ դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ «ուռոդ» ես ասում․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Յուրի Խաչատուրովին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց․

«Հայաստանի վարելահողերի 50%-ը չի մշակվում։ Ի՞նչ է էդ վարելահողերի 50%-ի չմշակումը․ դա նշանակում է՝ էդքան ապրանք չի արտահանվել, էդքան աշխատատեղ չի ստեղծվել, էդքան հարկ չի վճարվել, և էդքան թերֆինանսավորվել է մեր բանակը, էդքան թերֆինանսավորվել է մեր դպրոցը, մանկապարտեզը, մեր առողջապահական հիմնարկը։

Եվ էս է, էս ճանապարհն է, որ մեզ բերել, կանգնեցրել է էս փորձության առաջ։ Մենք պայքարե՞լ ենք արդյոք, արե՞լ ենք արդյոք առավելագույնը, որ մենք էդ փորձությունն անցնենք առավել պատրաստված ձևով։ Մենք 2019 թվականին Զինված ուժերի աշխատավարձն ենք բարձրացրել, սննդի նոր կարգ են ներդրել։

Հա, դրա համար էլ ասում են՝ բանակին ելակ տվեցին, բանակին ելակ տվեցին։ Կներեք, էս ժողովուրդը առաջ էլ էր բանակին ելակ տալիս, բայց, ի տարբերություն մեզ, դուք էդ ելակները մկան նման տուն էիք տանում։ Մի հատ նախկին կոռումպացված գեներալ էլ կա, մեր մասին խոսում է, ասում է էդ «ուռոդները»։ Բարեկամ, ասա՝ դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ «ուռոդ» ես ասում։