Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն մասնակցել ընտրություններին

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն մասնակցել ընտրություններին

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատնից՝ ի պատասխան քաղաքացիների հարցումներին՝ իրազեկում են․ «Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում։

 

  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի նախատեսվում արտերկրում ընտրական տեղամասեր բացել և քվեարկություն իրականացնել։  

 

Ընտրությունների անցկացումը կարգավորվում է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ ընդունված 2016 թվականի մայիսի 25-ին։ Այն ներառում է նաև վերջին լրացումները։

 

Սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում»։