Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223460 դեպք, որոնցից 214857-ն' առողջացած, 4478-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3033 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1114887 թեստավորում:

 

Այսպիսով' երեկ կատարվել է 3291 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք: Ունենք 167 առողջացած և 4 մահվան դեպք:

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1092 է: