Մենք զենքեր գնել ենք, բայց միլիոնատեր չենք դարձել՝ սա է փոխվել Հայաստանում․ Փաշինյանի եզրափակիչ ելույթը

Մենք զենքեր գնել ենք, բայց միլիոնատեր չենք դարձել՝ սա է փոխվել Հայաստանում․ Փաշինյանի եզրափակիչ ելույթը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզում է։ Այս պահին կուսակցությունը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։

 

«Այո, մենք զենք ենք գնել, բայց միլիոնատեր չենք դարձել։ Մենք ճանապարհ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դարձել։ Մենք մանկապարտեզներ եւ դպրոցներ ենք կառուցել։

 

Շատ կարեւոր է, որ մենք ինչ արել ենք, արել ենք ոչ թե քվեի, ոչ թե «ատկատի», ոչ թե ապրանք ծախելու՝ այլ արել ենք մարդու համար, ՀՀ քաղաքացու համար։ Երբ որ ասում են՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում՝ սա է փոխվել։

Ոչ թե մարդն է իշխանության համար, այլ իշխանությունն է մարդու համար»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։