Ուշադիր եղեք, մի գնեք նշված դեղը

Ուշադիր եղեք, մի գնեք նշված դեղը

Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

 

Դեղի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք է հանդիսացել արտադրող դեղագործական ընկերության կողմից ներկայացված գրությունն առ այն, որ սերիաների ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում ի հայտ է բերվել որակի անհամապատասխանություն, մասնավորապես' թույլատրելի սահմաններից դուրս 5,7-դինիտրոքվինոլին-8-օլ-ի խառնուրդի առկայություն:

 

Նախարարի հրամանի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արդեն իսկ իրականացվել է հետկանչի և ոչնչացման աշխատանքները: