Ես պատրաստ եմ ինքնասպանության․ Նիկոլ Փաշինյան

Ես պատրաստ եմ ինքնասպանության․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քարակերտում է։ Իր ելույթի ընթացքում նա ասաց․

«Բանավեճը Ընտրական օրենսգրքով սահմանված, վարչապետների թեկնածուների բանավեճ ա, եւ ես ասել եմ, որ գնալու եմ էդ բանավեճին՝ եկեք, եկեք տենանք ինչ ենք խոսում։

 

Սերժ Սարգսյանը խորհուրդ ա տալիս, որ ես ինքնասպան լինեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում ա, որ իր հետ բանավեճը կլինի ինքնասպանություն։ Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք, եկեք խոսենք, եկեք տեսնենք ով՝ ով է, ով ինչ է արել, ով ինչից ինչքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է եւ ով ինչ պատասխանատվություն է պատրաստ վերցնել»։