Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ մանրամասներ

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ մանրամասներ

Այսօր, հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա արդյունքում ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։

 

Դեպքի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը, ում կարգադրությամբ էլ ժամանում են նույն վաշտի 1-ին դասակի տեսուչները։  Ժամանում է նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: