Մանրամասներ` լողավազանում խեղդված 3 տարեկան երեխայի գործով. սարսափելի է

Մանրամասներ` լողավազանում խեղդված 3 տարեկան երեխայի գործով. սարսափելի է

«Մայիսի 15-ին ժամը 12։05-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սայաթ-Նովա գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 2019 թ. ծնված տղա երեխա»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11։50-ի սահմաններում, երեխայի մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանում հայտնաբերել է որդու խեղդամահ եղած դին և տեղափոխել հիվանդանոց»,- տեղեկացրեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը:

Գաբրիելյանը հայտնեց, որ դեպքով զբաղվում է քննչական բաժինը։